Պատմական իրադարձություն էր. Զուրաբյանը՝ համատեղ հայտարարության մասին
Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև համատեղ հայտարարության ստորագրումը, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն. Սա «իրադարձությունից» առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տված գնահատականն է։
«Այս հայտարարությամբ ամուր հիմքեր են դրվում, բայց միաժամանակ պետք է ասել, որ սա երաշխիքներ չի ստեղծում, որ չեն կատարվի ընտրախախտումներ, այն չի լուծում բոլոր խնդիրները՝ ընտրակաշառքի խնդիրը, արատավոր տարբեր երևույթների խնդիրը, բայց լուծում է ընտատեղամասում օրինականության ապահովման խնդիրը», -հավելեց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ 2017-ին այդպիսով «ազատ ու արդար ընտրություններ հնարավոր են»։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարություն է ստորագրվել։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսենսուսը կայացավ, համատեղ հայտարարությունը ստորագրվեց
- Մեզ հիմա կարևոր է հասնել մի համաձայնության, որը բերում է նաև միջազգային հանրության աջակցությունը. Լևոն Զուրաբյան
- «4+4+4» ձևաչափով կողմերի միջև կոնսենսուսի ճակատագիրը կվճռվի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին