Հըլը արի հանգստացրու, տենամ՝ ո՞նց ես հանգստացնում. Կռիվ Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի միջև կռիվ ծագեց, և եթե գործընկերները կողմերին չզսպեին, բանը կհասներ ձեռնամարտին:
Ամեն ինչ սկսվեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագծերի քվեարկությունից, երբ Բագրատյանը հայտարարեց, որ ծրագրով գյուղերը դատարկվելու են, իսկ այս ժամանակներում գյուղ դատարկել չի կարելի:
«Նույնիսկ, եթե գյուղում կա տասը մարդ, դպրոցը պետք է լինի, պետք է աշխատենք: Չի կարելի երկու կոպեկի համար բռնել համայնք վերացնել, անգամ եթե գյուղը համաձայն է, չի կարելի էդպիսի ծրագիր իրականացնել», -օրինագծերի վերաբերյալ հայտարարեց Բագրատյանը:
Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը և ասաց, որ պատգամավորները կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքից: Այվազյանի այս խոսքը բարկացրեց Բագրատյանին, և նա տեղից սկսեց բորբոքվել, բարձր գոռալ՝ «Անպայման պետք ա քիթը խոթի ամեն տեղ, ինչն իրեն չի վերաբերում»:
«Հանգիստ նստի տեղդ, վունդերկինդ, հանգիստ նստի», մի քանի անգամ իր հերթին բարձրախոսով ասաց Այվազյանը ու շարունակեց. «Էս ազվերին կերածներին հանգստացրեք, հա՞, թե չէ ես կհանգստացնեմ»:
«Հելի հանգստացրու, հըլը արի հանգստացրու, տենամ՝ ո՞նց ես հանգստացնելու», -իր հերթին հայտարարեց Բագրատյանը:
Վարդան Այվազյանը տեղից վեր կացավ, հավանաբար Բագրատյանի ասածը կատարելու, բայց նրան գործընկերները հորդորեցին նստել տեղը: Տեղից վեր էր կացել նաև Բագրատյանը, որին գործընկերները նույնպես հորդորեցին նստել ու շարունակել աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան