Տեր Վահրամ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ հռչակելու հարց դրված չէ
«Կարծում եմ, որ նման հարցեր քննարկելը տիկին Զոհրաբյանի իրավասությունների ուղեծրի մեջ չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատավական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Թուրքիայի հայկական համայնքի նամակը ընթերցելուն:
Ըստ Զոհրաբյանի, նամակով թուրքական հայ համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, «որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին»:
«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է: Եվ նման հարցերը՝ թե արդյոք նա կարո՞ղ է մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, թե՞ ոչ, վճռվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն խորհուրդի կողմից, որի անդամ է հանդիսանում նաև Աթեշյանը»,-ասաց տեղեկատվական համակարգի ղեկավարը:
Անդրադառնալով արքեպիսկոպոսի անձի վերաբերյալ քննադատություններին ու նրան կարգալույծ անելու կոչերին, Տեր Վահրամը բացատրեց, որ կարգալուծությունը ենթադրում է որոշակի գործընթաց որոշակի պայմանների առակայության դեպքում:
«Այս պահին մենք նման նախադրյալներ չենք տեսնում նման գործընթաց սկսելու համար: Այս հարցերի համար կա կարգապահակական հանձնախումբ: Եթե այն նման խնդրի քննարկման անհրաժեշտություն տեսնում է, քննարկում է, եթե չէ, ապա այդ առնչությամբ որևէ բան չի կատարվում: Այս պարագայում նման հարց դրված չէ»,-ասաց նա:
Տեղեկատվական համարգի ղեկավարը նշեց, որ Մայր Աթոռի տարբեր ներկայացուցիչներ արտահայտվել են այս կապակցությամբ՝ հստակ ներկայացնելով, թե որն է խնդիրն ու ինչ կացության մեջ է գտնվում Հայոց Պատրիարքարանը Թուրքիայում:
«Մնացյալ անհատական ելույթները, դիտարկումները, նամակները չեմ կարծում, որ նպաստում են Պատրիարքարանի վիճակի բերալավմանը և հայ համայնքի ընդհանուր կյանքին»,-ասաց նա:
Հայաստան այցելող Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին բողոքի ակցիայով դիմավորելու նախաձեռնություն է ստեղծվել: Նախաձեռնողներին տեր Վահրամը հիշեցնում է, որ այստեղ անձի խնդիր չէ:
«Պետք է ավելի շրջահայաց և ուշադիր լինել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ա. Աթեշյանը Հայաստանում կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության առիթվ կազմակերպած հանդիսություններին:
Աթեշյանին ուղղված քննադատություններն ու դժգոհությունները սկսվեցին նրա՝ Էրդողանին ուղղված նամակից հետո: Նամակում նա ափսոսանք էր հայտնում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հայկական համայնքը Աթեշյանի այցի վերաբերյալ դիմել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին
- Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
- Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան
- Պարգև Սրբազան. «Ես չեմ արդարացնում Արամ Աթեշյանին, ուղղակի հասկանում եմ նրա վիճակը». «168 Ժամ»
- Շավարշ Քոչարյանը՝ Աթեշյանի նամակի մասին
- Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով. թուրքագետ
- Արամ Աթեշյանի արարքը աննախադեպ խայտառակություն էր, անբարո արարք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին