Բերդավանը չի միանա Կողբ գյուղին. Օրինագիծն ընդունվեց
Կառավարությունն ընդունել է մեր առաջարկը, և մինչև 2-րդ ընթերցում կկատարվի փոփոխություն, և Բերդավան ու Կողբ համայնքները չեն միավորվի: Այդ մասին այսօր համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագծերի քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Բերդավանի բնակչությունը բողոքում էր իշխանությունների այդ ծրագրի համար և պատրաստվում էր փակել ճանապարհներ: «Բերդավանը միանայու է Նոյեմբերյան համայնքին», -ասաց Շարմազանովը:
Համայնքների խոշորացումը կատարվում է Վարչատարածքային բաժանման և Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում կատարված փոփոխությունների հիման վրա:
«Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ խմբակցությունները դեմ էին օրինագծերին և առաջարկում էին փոփոխել, նոր միայն օրինագծերը դնել քվեարկության: Սակայն այդ առաջարկը մերժվեց ու նախագծերին մեծամասնությունը կողմ քվեարկեց՝ կողմ 58, դեմ 21:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փորձեց հետաքրքրվել, թե անցա՞վ օրինագիծը, Շարմազանովը շտապեց պատասխանել. «Անցավ, անցավ»:
Հարակից հրապարակումներ`
- Ախր ի՞նչ խղճով եք 3000, 4000 բնակիչ ունեցող համայնքները տանում խոշորացման. Արամ Մանուկյան
- Ինչո՞ւ է միջազգային նորմերի խախտումներով կատարվում համայնքների խոշորացումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան