Վարդան Օսկանյանն ընտրվեց «Համախմբում» կուսակցության նախագահ
Երևանում ընթանում է «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով գրանցված 289 պատվիրակներից ներկա է 252 ներկայացուցիչ Հայաստանի բոլոր մարզերից:
Համագումարի ընթացքում ընդունվեց «Համախմբում» կուսակցություն ստեղծելու մասին որոշումը, նաև կուսակցության ծրագիր:
Համագումարը վարող Էլինար Վարդանյանը, հակիրճ ներկայացնելով կուսակցության ծրագիրը, նշեց, որ կուսակցությունը նպաստելու է ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, արդար և հզոր պետության կառուցմանը: Նրա խոսքով, իրենց կուսակցությունն արտաքին քաղաքականության հիմքում դնում է երրորդ ուժի բացառման մոտեցումը. «Այսինքն՝ մենք ոչ թե պետք է ապավինենք այլ պետություններին, այլ դրսում ունենալ դաշնակիցներ, արժանապատիվ հարաբերություններ հաստատենք այդ դաշնակիցների հետ»:
«Համախմբում» կուսակցության համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այլ առաջարկություններ չկային:
Կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը:
Ընտրվեց նաև կուսակցության վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյանը վաղը հայտարարություն կանի
- Քոչարյանը կապ չունի կուսակցության հետ, որը կստեղծեմ ես. Վարդան Օսկանյան
- Եթե Վարդան Օսկանյանը ստեղծի կուսակցություն, ես միայն կողջունեմ. Ստեփան Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին