Տնտեսություն 17:56 17/06/2016 Հայաստան

Չի բացառվում, որ Հարկային նոր օրենսգրքի այս տարբերակով ընդունման դեպքում, ՏՏ ոլորտի աշխատողները բողոքի ակցիաներ կազմակերպեն

Հարկային նոր օրենսգիրքն ուղղակիորեն հակասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքերով՝  4 տարի առաջ որդեգրել են նոր ռազմավարություն, որի  արդյունքում  ոլորտում արձանագրվել են փոքր հաջողություններ, բայց մեծ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա: Մինչդեռ, ըստ նրա, այս օրենսգիրքն այդ հոսանքին հակառակ է գնում:

«Ոչ միայն հակառակ է այդ հոսանքին, այլև որևէ վերլուծություն և հիմնավորում չկա, որ սա իսկապես մեր երկրին օգուտ կբերի: Ավելին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա արդեն վտանգավոր է,  քանի որ արդեն այսօր, երբ հավանական ներդրողների հետ քննարկում ենք ներդրումների ու բիզնեսի զարգացման հնարավորությունները, ակնհայտորեն մենք դիտարկում ենք այն նախագիծը, որն արդեն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է: Սա այսօր արդեն մեզ համար ճիտին պարտք է, և մենք գնում ենք հակառակ մեր երկրի տնտեսական զարգացմանը»,- նշեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենի տեղակալը:

Հայկ Չոբանյանը նաև չի ընդունում այն տեսակետը, թե Հարկային օրենսգրքով եկամտային հարկը չնչին է բարձրանում, քանի որ ՏՏ ոլորտում հենց եկամտային հարկն է մեծ ծավալ կազմում և ոլորտում հարկային բեռը հասնում է մինչև 40 տոկոս, քանի որ եկամտային հարկին գումարվում է ԱԱՀ-ն: Այսինքն՝ եկամտային հարկի այս փոփոխությունը՝ 10-20 տոկոս, գործատուների վրա 25-30 տոկոս լրացուցիչ բեռ է լինելու:

«Սա ոլորտի համար հսկայական բեռ է, որն ընկերություններն ի վիճակի չեն տանելու: Այսօր արդեն Հայաստանի ՏՏ ոլորտն աշխատավարձի առումով մրցունակ չէ աշխարհում: Վաղը մենք չգիտենք, եթե ինչ-որ ֆորումի մասնակցենք, ի՞նչ ենք խոսելու Հայաստանի բիզնես միջավայրի, ներդրումների հնարավորությունների մասին, մենք ի՞նչ ենք պատասխանելու այն հարցադրմանը, որը վերաբերելու է այս փաստաթղթին»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Հայաստանում Ամերիկայի պալատի նախագահ  Տիգրան Ջրբաշյանն էլ նշեց, որ իրենց զարմացրել է Պետական եկամուտների կոմիտեի այն հայտարարությունը, թե եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը չեզոք ազդեցություն է ունենալու բյուջեի վրա: Մինչդեռ, ըստ նրա, աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ հարկային փոփոխությունը չեզոք ազդեցություն ունենա բյուջեի վրա:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանն էլ նշեց, որ Հարկային նոր օրենսգրքի այս տարբերակով ընդունումն առաջին հերթին բացասական ազդեցություն է ունենալու  բանկային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների վրա: Ըստ նրա՝  տեղի կունենա շուկայի կրճատում կամ կադրերի արտահոսք, քանի որ կրճատված եկամուտների պարագայում մարդիկ չեն ուզենա առաջխաղացում ապահովել:

«Վերջին տարիներին շատ ենք խոսում գիտելիքահեն տնտեսություն կառուցելու մասին: Եթե իսկապես նման տնտեսություն կառուցելու ցանկություն կա, ապա չպետք է հարկային բեռի ճնշում գործադրեն: Հույս ունեմ, որ բիզնեսի մտահոգությունները կլսեն և արդյունքում կստանանք այն օրենսգիրքը, որը կապահովվի տնտեսական առաջընթաց»,- ընդգծեց Լիլիթ Գևորգյանը:

Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունն այդքան արագ խորհրդարան ներկայացրեց Հարկային օրենսգրքի նախագիծը, Հայկ Չոբանյանը պատասխանեց, որ սա կառավարության հերթական շատ թեթև վերաբերվելու մոտեցման հետևանք է:

«Կարծում եմ, որ այնուամենայնիվ կա պարտադրանք որոշակի կառույցների կողմից: Նաև կարծում եմ, որ նախագծի հեղինակներն ու ԱԺ պատգամավորները համոզված են, որ այս օրենսգիրքը չի կարող ընդունվել,  քանի որ այն ոչ միայն գործատուների, այլև աշխատողների շահերին է վերաբերում»,- նշեց Հայկ Չոբանյանը:

Նա նաև չբացառեց, որ այս տարբերակով ընդունելու դեպքում, ՏՏ ոլորտի աշխատողները բողոքի ակցիաներ կազմակերպեն:

Ըստ Հայկ Չոբանյանի՝ ՏՏ ոլորտում ունեն 15 հազար աշխատող, որոնք միջինը 1800-2000 դոլար աշխատավարձ են ստանում, և ակնհայտ է, որ եկամտահարկի շեմի բարձրացումն առաջին հերթին իրենք են զգալու:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում կառավարության կողմից մշակված և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Բիզնես ոլորտի շահերը ներկայացնող մի շարք կառույցներն այսօր հանդես են եկել Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

Մասնավորապես, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, Հայաստանի Բանկերի միությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԻՏՁՄ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի շինարարների միությունը, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն և Եվրոպական բիզնես ասոցիացիան իրենց անհամաձայնությունն են հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Մտահոգիչ են համարում նախագծի հետևյալ կետերը՝ եկամտային հարկի փաստացի բեռի ավելացումը. ներկայումս գործող 24.4%, 26% և 36% դրույքաչափերի փոխարեն քննարկումների ժամանակ առաջարկվում էր սահմանել եկամտահարկի 20% միասնական դրույքաչափ, մինչդեռ Հարկային նոր օրենսգրքով դարձյալ տեղ է գտել պրոգրեսիվ աճող մոտեցումը՝ 23-33 % դրույքաչափով, ընդ որում՝ նախկինում գործող 26%-ի փոխարեն նախատեսվում է սահմանել 28%, իսկ վերջին միջակայքի շեմը 2 մլն դրամից կրճատել մինչև 1 մլն դրամ: Այս փոփոխությունը, ըստ նրանց, բացասական կանդրադառնա գործարարների   վրա՝ առաջացնելով բիզնեսի հարկային բեռի ավելացում կամ զուտ աշխատավարձերի կրճատում: Սա իր հերթին առաջացնելու է բիզնեսի մրցունակության անկում կամ սոցիալական դժգոհություններ:

Մտահոգություններից են նաև  շրջանառության հարկի շեմի փոփոխությունը (40 մլն դրամ՝ 115 մլն դրամի փոխարեն), շահաբաժինների հարկման հարցը (տեղական ներդրողների համար՝ 5%, իսկ օտարերկրյա ներդրողների համար՝ 10%, որը հակասում է ներդրումների համար գրավիչ երկիր դառնալու տեսլականին), ամորտիզացիայի ժամկետի երկարացումը, հարկային կանխատեսելի դաշտի բացակայությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}