Այսօր գլխավորը սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրն է . Հրանուշ Հակոբյան
«Հայաստան ժամանած սիրիահայերի համար անցնող հինգ տարին կարելի է բաժանել երկու մասի։
Առաջին մասում նրանք սպասում էին, որ շուտով պետք է վերադառնային իրենց տները, այնուհետև հասկացան, որ վերադարձի ճանապարհը խիստ դժվար է, և սկսեցին ներգրավվել մեր երկրի հատկապես տնտեսական, սոցիալական կյանքին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մշակութային, կրթական, առողջպահական ինտեգրումը սիրիահայերի համար սկսվել է նրանց գալու առաջին իսկ օրից և այժմ կարելի է արձանագրել, որ դա ավարտված է։
Նախարարը, սակայն, դեռևս խնդիրներ տեսավ տնտեսական ինտեգրման հարցում։ Ըստ նրա ներկայացման՝ փորձ է արվում տարբեր միջազգային կամակերպություններ կառույցներ ներգրավել խնդիրը լուծելու համար։
«Փոքր և միջին ձեռներեցության կենտրոնի միջոցով սկսեցինք սիրիահայերին ծանոթացնել Հայաստանի օրենսդրությանը, սովորեցնել բիզնես ծրագրեր կազմելու տեխնիկան: Սիրիահայերը շատ ստեղծագործ ժողովուրդ են, կարողանում են հատկապես ձեռքի աշխատանքով, ոսկերչությամբ, ձեռագործությամբ մեծ արդյունքներ արձանագրել, և մենք վկան ենք այդ ամենի: Այս պահի դրությամբ ցանկանում ենք առավել զարգացնել միջին բիզնեսը, և այսօր գլխավորը տնտեսական ինտեգրման խնդիրն է»,-ընդհանուր առմամբ վերապատմեց իր նախկին ելույթները սփյուռքի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան