Ռուսաստանն ամբողջությամբ ավարտել է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարումը
Ռուսաստանն ամբողջությամբ իրականացրել է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարման հարցում իր պարտավորությունները: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Ուրալվագոնզավոդ» ընկերության ղեկավար Օլեգ Սիենկոն:
«Ամբողջությամբ իրականացվել է, մատակարարումը ավարտված է»,- Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Սիենկոն:
Գործակալության հաղորդմամբ, ավելի վաղ էլ հայտարարվել էր, որ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանն ավարտին կհասցնի Ադբեջանին БМП-3 հետևակային մեքենաների մատակարարումը:
Ինչպես նշվում է, Ռուսաստանն ու Ադրբեջանը սպառազինության խոշոր խմբաքանակի մատակարարման շուրջ պայմանագիր էին կնքել 2010 թվականին:
Ըստ պայմանագրի, մատակարարումների վերջնաժամկետը լրանում է 2017 թվականին: Տարբեր գնահատականների համաձայն, գործարքն արժեցել է ավելի քան 1 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան