Իսպանիայում Սերվանտեսին նվիրված միջոցառումներին մասնակցել է 120 հազար մարդ
Իսպանիայի Ազգային գրադարանի կողմից գրող Միգել դե Սերվանտեսի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է 120 հազար մարդ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մարտի 4-ից մայիսի 29-ը գործել է «Միգել դե Սերվանտես. Առասպելի կյանքը (1616-2016)» ցուցահանդեսը: Այն ունեցել է 80 հազար այցելու, ինչը գրադարանի համար ռեկորդային ցուցանիշ է:
Բացի այդ, մարտին Սերվանտեսի կյանքի մասին դասախոսությունների շարք է տեղի ունեցել, որին մասնակցել է 32,8 հազար մարդ: Ապրիլի 17-ին՝ Ազգային գրադարանի ամենամյա բաց դռների օրը, որը նույնպես նվիրված է եղել գրողին, գրադարանն ընդունել է 1,7 հազար այցելու
Այս տարի ամբողջ Իսպանիայի տարածքում անցկացվում են հիշատակի միջոցառումներ: Իսպանացի հայտնի գրողը մահացել է 1616 թվականին, երկար տարիներ նրա գերեզմանը անհայտ է եղել: 2015 թվականի Սերվանտեսի մնացորդները հայտնաբերվել էին Մադրիդում սուրբ Երրորդություն մենաստանի մատուռում: