Շազելի նոր ֆիլմով տրվելու է Վենետիկի 73-րդ կինոփառատոնի մեկնարկը
Ամերիկացի ռեժիսոր Դեմեն Շազելի նոր «Լա-լա լենդ» (La La Land ) ֆիլմով կբացի Վենետիկի 73-րդ կինոփառատոնը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է աշխարհում հնագույն կինոստուգահեստի տնօրինությունը: Փառատոնը կայանալու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը:
«Մոլագարություն» (Whiplash, 2014) երաժշտական հոգեբանական դրամայի հեղինակը կրկին դիմել է ամերիկյան երաժշտական ավանդույթներին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարի Ալբերտո Բարբերայի խոսքով, այն «անսովոր մաներայով» պատմում է «մյուզիքլի ոսկե դարի» մասին:
Ֆիլմում նկարահանված են հայտնի աստղեր Էմմա Սթոունը և Ռայան Գոսլինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում