Իրանի հետ վիզային ռեժիմի վերացմամբ մենք կշահենք, այլ ոչ թե կտուժենք. Փոխարտգործնախարար
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ ներկայացվում էր Իրանի հետ առանց վիզայի այցելության մասին հուշագիրը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք հուշագիրը գին ունի ունի՞:
«Վիզայի համար սովորաբար վճարվում է, նույնիսկ սահմանին խփում ենք այդ կնիքը, նույնիսկ դրա համար գումար է վճարվում։ Հիմա այս հարցի գինը որքա՞ն է, և արդյո՞ք վնասներ կրում ենք», -հետաքրքրվեց Սարգսյանը:
Ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց, որ, ֆինանսների նախարարության գնահատմամբ, բյուջեի վրա վիզաների ռեժիմի վերացումը որևէ ազդեցություն չի ունենա բյուջեի վրա:
«Բանն այն է, որ ամեն մի վիզայի համար Իրանի քաղաքացիները վճարում են 7 ԱՄՆ դոլար: Մյուս կողմից այն հաշվարկները, որ կան, ցույց են տալիս, որ զբոսաշրջության ծավալի ավելացման, տարբեր նպատակներով այցելությունների շնորհիվ մենք, հակառակը, կշահենք, այլ ոչ թե կտուժենք», -հավելեց Քոչարյանը:
Նա մատնանշեց Վրաստանի փորձը, երբ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման արդյունքում աճել է զբոսաշրջությունը և «նրանց բյուջեն շահել է»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանից ավելի շատ քաղաքացիներ են գալիս Հայաստան. Շավարշ Քոչարյան
- Թավրիզցիների վերադարձը իրենց «հայրենիք»՝ Երևան, Արգիշտի, «Գլենդել-Հիլզ»
- Վրաստանը Իրանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան