Հղիությունն ընդհատելու համար դիմած կանանց կտրվի 3 օր վերջնական որոշման համար
Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է խորհրդարանին ներկայացրել կառավարությունը, որը վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին:
Նախագիծը խորհրդարանին ներկայացնելի հիմնական զեկուցող Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ հստակ արգելվում է օրենքով չնախատեսված դեպքում ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը:
Միաժամանակ, ըստ նախարարի, օրինագծով պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ վերջնական որոշում կայացնելու համար ժամկետ՝ երեք օրացույցային օր ժամանակ:
«Դա լայնորեն լայնորեն կիրառվում է արևմտյան պետություններում», -հավելեց նախարարը:
Զուգահեռ ներկայացվել է նաև Վարչական իրավախախոտւմների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով էլ առաջարկվում է բժիշկներին վարչական պատասխանատվության ենթարկել հղիության արհեստական ընդհատման ժամանակ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում:
Օրինակ՝ անհրաժեշտ խորհրդատվությունը չտրամադրելու, բժշկական փաստաթուղթը չլրացնելու համար վարչական տուգանքներ կսահմանվեն 40 հազարից մինչև 100 հազար դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում