Ուորլիքը ներկա է լինելու Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկա է գտնվելու Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Ես ներկա եմ լինելու այդ հանդիպմանը և անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Մենք հույս ունենք, որ կողմերն ավարտին կհասցնեն սահմանային միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների ներդրման շուրջ ունեցած պայմանավորվածությունները և կվերականգնեն համակողմանի կարգավորման տանող բանակցային գործընթացը»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որին արդեն կհաջորդի երեք նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը: Հիշեցնենք, որ այս օրերին Սանկ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական ֆորումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան