«Համանախագահների միջև կա տարաձայնություն, որն արդեն թաքցնելու չէ». Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիմանն, ասաց. «Երկու բան կա, որի վրա պետք է ուշադրություն հրավիրել: Առաջինը ԵԱՀԿ խոսնակի հայտարարությունն է, որ սա ԵԱՀԿ հետ կապ չունի, այսինքն` մենք պետք է մեկնաբանենք, որ սա ինքնագործունեություն է և ՌԴ որևէ կառույցի կողմից մանդատ չունի կարգավորում կազմակերպելու, սա աննախադեպ հայտարարություն է: Երկրորդն այս հանդիպման նախապատմությունն է, երբ մի անգամ ՌԴ ԱԳՆ հայտարարություն արեց հանդիպման մասին, որից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ ԱԳՆ իրավասու չէ նման հայտարարություններ անելու, դա կանի նախագահի աշխատակազմը: Ինչն է պատճառը, երկար քննարկումները բնականաբար ԵԱՀԿ, ՌԴ և համանախագահների միջև: Եվ դրա ապացույցը հանդիպման մասին հայտարարությանը հաջորդած՝ ԵԱՀԿ աննախադեպ հայտարարությունն էր, ինչը ցույց է տալիս, որ համանախագահների միջև կա տարաձայնություն, որն արդեն թաքցնելու չէ»:
Սաֆարյանի կարծիքով՝ սա կամ կլինի անպտուղ հանդիպում, կամ ՌԴ կփորձի համոզել ԵԱՀԿ համանախագահներին գոնե ձևականորեն ներկա գտնվել:
«ԵԱՀԿ չի ասում ՄԽ կապ չունի, նա ասում է՝ ԵԱՀԿ կապ չունի, մի ամբողջ կառույց, որի անդամ է հանդիսանում նաև ՌԴ: Այս հանդիպման պայմանավորվածությունները իրավական ուժ չունեն: ՌԴ համարձակություն ունեցավ կազմակերպելու նման հանդիպում, բայց նա տեղ չունի առաջ գնալու: Ոչ մի պայմանավորվածության իրականացում լեգիտիմ չի ընկալվելու»,-նշեց Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան