Ճոյտը Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք և կուտակում բակում. «Հրապարակ»
Կինեմատոգրաֆում իրեն վերագտած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որոշել է գեղարվեստորեն սպասարկել իր «Զվարթնոց» ռեստորանի հաճախորդներին․ Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք և կուտակում բակում:
«Ցանկանում ենք հաճախորդների համար էքսկլյուզիվ պայմաններ ապահովել, որ երբ ամառվա շոգին համենան մեզ մոտ, ձյունով բուրգ պատրաստված լինի, որի մեջ կարող են թե խմիչք, ձմերուկ, թե այլ մրգեր դնեն, որ սառը վիճակում ուտեն-խմեն»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Հակոբյանը։
Ճոյտը մտադիր է դա մշտապես անել. «Կարող է մեկը ցանկանում է հենց ձյուն ուտել, թող լինի, էլի, պահելն էլ դժվար չէ, ինքն իրենով մի 2 օր մնում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա