Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ մասնակցի ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից. «Ժողովուրդ»
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ի վերջո, նոր կուսակցություն հիմնի և մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ վերջերս նա կրկին փորձել է Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալ, վերջինս նրան միանշանակ ասել է, որ գործարար-քաղաքականություն տարբերակն իր սրտով չէ, և դրա վառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի պատմությունն է։ Ու եթե Աբրահամյանը որոշի, այնուամենայնիվ, կուսակցություն հիմնել՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը չի կարող ո՛չ պատգամավոր և ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, ՌԴ քաղաքացի է, ապա հավանականությունը մեծ է, որ երբ անգամ գումար ներդնելով կարողանա իր կուսակիցներին խորհրդարան գործուղել, ապա ինչ-որ պահից նրանք իրեն չեն «լքի» ու իշխանությունների հետ ինքնուրույն գործարքի մեջ չեն մտնի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա