Սկսենք մեզնից. Նախարարը ցույց տվեց իր «Armphone»-ը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, երբ պետք է ներկայացներ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ժպիտով, գրպանից հանեց ու ցուցադրեց հայկական արտադրության նոր «ArmPhone» սմարթֆոնը և պատգամավորներին հորդորեց գնել հայկական արտադրության հեռախոսներ:
«Իմ ձեռքում է հայկական արտադրության առաջին բջջային հեռախոսը: Կարծում եմ՝ մեզնից պետք է սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը», -հայտարարեց Մինասյանը: