Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը ավելի որակյալ է. Շարմազանով
Արժեքավոր հայտարարություն է երեկ եղել, և Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ այն կարող է մտնել անհնարինը հնարավոր դարձնելու փաստ: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երեկ «4+4+4» ձևաչափի շրջանակներում քաղաքական ուժերի միջև կայացած կոնսենսուսը:
«Եվ իշխանության մեջ, և ընդդիմության մեջ կային շատ մարդիկ, ովքեր չէին տեսնում կոնսենսուսի հնարավորություն, քանի որ հանդիպումների ժամանակ կրքերը բորբոքվում էին, զիջումների տրամադրություն չկար: բայց այսօր մենք տեսանք, որ պետական ու հանրային շահը գերակշռեց: Սա, այո, քաղաքական ուժերի միջև կոնսենսուս է», -հավելեց ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է համատեղ հայտարարությանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների չմիանալուն, Շարմազանովն ասաց, որ դա իրենց կամքն է, և քաղաքական ուժերը չէին կարող նրանց ստիպել միանալ հայտարարությանը:
«Այնուամենայնիվ, փաստ է, որ Ազգային ժողովի գալիք արտահերթում ներկայացվելիք Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ավելի որակյալ է ու ավելի լայն համախմբում է ապահովում, քան օրենսգրքի նախորդ տարբերակը», -հավելեց Շարմազանովը:
Նշենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափի շրջանակներում ստորագրվել էր քաղաքական ուժերի համատեղ հայտարարություն, որով իշխանությունը ընդունելի էր համարել ընդդիմության ներկայացրած 5 պահանջներից 4-ը:
Հարակից հրապարակումներ`
- 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքական ուժերի հայտարարությունը
- Աշխատանքը հեշտ չէր, բայց արդյունքն անգնահատելի է. Դավիթ Հարությունյան
- Պատմական իրադարձություն էր. Զուրաբյանը՝ համատեղ հայտարարության մասին
- Կոնսենսուսը կայացավ, համատեղ հայտարարությունը ստորագրվեց
- «4+4+4» ձևաչափով կողմերի միջև կոնսենսուսի ճակատագիրը կվճռվի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան