Մայ Աթոռ. Խոր Վիրապի զանգակատան վերանորոգումն ավարտին է մոտենում
Վերանորոգվում է Խոր Վիրապ եկեղեցու վթարված զանգակատունը: Աշխատանքների իրականցումը ծրագրված էր դեռ անցած տարի:
«Ֆինանսական միջոցների սղության պատճառով աշխատանքները չհաջողվեցին իրականացնել: Այս տարի այդ միջոցներն առկա են: Եկեղեցու խաչքավորը հանձն է առել նորոգության իրականացման համար անհրաժեշտ ծախսերը»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով, աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, այս շաբաթվա ընթացքում եկեղեցու զանգակատունն արդեն վերանորոգված կլինի:
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
XIX դ. վերջին քանդել են Խոր Վիրապի Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը դեպի Հայաստան այցելությունն անվանել է «ուխտագնացություն»
- Ֆիլհարմոնիկ նվագախումբը կմասնակցի Հռոմի պապի պատվին կազմակերպվող համերգին
- Հռոմի Պապի այցից առաջ վերականգնվում են Մայր Տաճարի որմնանկարները
- Հռոմի Պապի այցի առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու է մեկօրյա ցուցադրություն
- Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
- Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում տեսակրպակ է տեղադրվել
- Այսօր Խոր Վիրապ վանքի ուխտի օր