Իրանից ավելի շատ քաղաքացիներ են գալիս Հայաստան. Շավարշ Քոչարյան
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր Ազգային ժողովին ներկայացրեց 2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրված ՀՀ կառավարության և Իրանի միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելության մասին փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին հարցը:
Կառավարության ներկայացուցչի խոսքով, այդ հուշագրով առաջարկվում է, որ այսուհետ առանց որևէ վիզայի ձևակերպման Հայաստանի քաղաքացիները կկարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը: Ընդ որում նախատեսվում է, որ այցելությունների ժամանակ 180 օրվա ընթացքում քաղաքացին կարող է գտնվել տվյալ երկրում:
ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է ներկայումս քաղաքացիների տեղաշարժի վիճակագրությունը, ինչին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ ավելի շատ Իրանից են Հայաստան այցելում:
«Իրանից ավելի շատ քաղաքացիներ են գալիս Հայաստան: Եղել են լավ ժամանակներ, այ երբ պատժամիջոցները սրվեցին Իրանի նկատմամբ, մինչև 120 հազար այցելու էր լինում Իրանից: Հետո այդ թիվը նվազեց, որը առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ ձեռքներին արտարժույթ չկար: Հիմա պատժամիջոցները վերացնելուց հետո այդ թվի ավելանալու միտում կա», -հավելեց փոխարտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան