Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
Ամիսն անցավ, քաղաքապետարանը չի պատասխանում նամակիս։ Հասարակ նամակ է, խրթին ապացույցներ չպահանջող.
«Քանի տարի է՝ Չարենցի թանգարանի մոտ գտնվող Մաշտոցի պողոտայի գետնանցումը գործում է որպես «հանրային զուգարան»։ Հոտը իր առավելագույն պիկին է հասնում տաքերն ընկնելուն պես, երբ միզագոլորշին դուրս է գալիս գետնանցումից ու ծանրանում փողոցում՝ մետրերի հեռավորությամբ։ Անհնարին է այդ կողմից անցնել ու չնկատել այդ խայտառակությունը։
Իրավիճակը քաղաքապետարանի ուղիղ իրավասությունն է, թե ոչ՝ խնդիրը, որ քաղաքին է վերաբերում, լուծում է պահանջում։ Առաջարկում եմ կամ լույսեր անցկացնել ու մաքրել, ինչպես քաղաքակիրթ քաղաքներում են անում, կամ զուգարանի թղթեր տեղադրել՝ այդպիսով գոնե քաղաքացիներին ի ցույց դնել քաղաքապետարանի՝ սանիտարական նորմերին ունեցած իր հոգացությունը։
Անկախ ձեր գործողություններից՝ խնդրում եմ ձեր անելիքի մասին տեղյակ պահել գրավոր»։
Եթե կանխագուշակենք՝ քաղաքապետարանից գուցե ասեն, թե՝ «.орговый центр»-ինն է, իրենք պիտի մաքրեն։ Սրան էլ պատասխան կա՝ քանի անգամ է եղել, որ այգիներում կուտակված աղբի մասին գրել ենք, պատասխանել են՝ սեփականատեր ունի այգին, հիշեցրել ենք, որ սեփականատերերին ստիպելը, որ քաղաքը մաքուր պահեն՝ իրենց պարտականություն է,... մի քանի անգամ գրելուց, քանի անգամ զանգելուց, էլի գրելուց, լուսանկարելուց, էլի գրելուց... հետո այգին մաքրում էին։
Դարձել ենք նախասանիտար։
Կուտակված աղբը, կամ միզահոտը այնքան դժվար ընկալելի բանե՞ր են, որ լրագրողը պիտի իր գործերը թողնի, «թիթեռ նկարի», ինչ է թե մի արդյունք լինի, կամ չլինի։
Ինչևէ՝ այս անգամ ինչ դերաբաշխում կներկայացնի քաղաքապետարանը խնդրի հետ կապված, կամ ինչ սրամիտ պատասխան կմտածի բուն նամակին՝ հոտը անտեսած, չգիտեմ, բայց հարցը հրատապ է։
Խոսել ենք (Ուր վազել, երբ կրակում են...) ԱԻՆ Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալ Էդան Սնգրյանի հետ։ Ասում է. «Օրինակ, ձեր խմբագրությունը Արամի փողոցի վրա է: Դուք առաջին հերթին պետք է վազեք դեպի Մաշտոցի պողոտայում գտնվող գետնանցումներ, հասնեք մեջտեղի հատված,...»։
Ես չէ, դուք. Դուք այդ գետնանցում կմտնե՞ք։ Ու դա եղավ փրկությու՞ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան