ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառը 2 միլիարդի հասնող չարաշահումներն են. «Ժողովուրդ»
ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատմությունը այդպես էլ հստակ չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ ձերբակալվածները մեղադրվում են բժշկական կեղծ ուղեգրեր պատրաստելու և տրամադրելու մեջ: «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ խոսքը մոտ 2 միլիարդ դրամի հասնող չարաշահումների մասին է:
«Այս պատմության մեջ, սակայն, ամենակարևոր և մինչ օրս չպարզաբանված հանգամանքը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի դերակատարության հարցն է:
Ինչպես հայտնի է՝ քրեական գործի հիմքում ընկած չարաշահումները տեղի են ունեցել 2012-ից 2014 թվականներին, այսինքն՝ Դերենիկ Դումանյանի պաշտոնավորման շրջանում: Արդյոք նախարարը տեղեկացված չի՞ եղել, թե իր ղեկավարմանը հանձնված գերատեսչությունում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան