Նախարար. Զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամուտով ապահովելու ծրագիրն առաջիկայում կհաստատվի. ՀԺ
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու նպաստով ծրագրի մշակումը մոտենում է ավարտին և առաջիկայում կհաստատվի:
«Բայց կարծում եմ, որ այդ, ինչպես նաև թուրքական ապրանքների ներկրման հարցի դեպքում կա քննարկման անհրաժեշտություն»,-ասել է նախարարը՝ չներկայացնելով ծրագրի մանրամասները:
Հիշեցնենք, որ կառավարության հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունը պետք է զոհվածների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ ծրագրեր մշակեր: Ըստ Մինասյանի, այդ ընտանիքներին որոշակի գործարարության մեջ ներգրավելու ծրագրեր են մշակվում, որպեսզի նրանք ունենան ոչ թե միանգամյա օգնություն, այլ կայուն եկամուտ ստանալու հնարավորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան