Սիրիահայերը վստահ կանգնած են հայրենի հողի վրա. Հրանուշ Հակոբյան
«Սիրիահայերը կարողանում են Հայաստանում հանգիստ խղճով ապրել և ստեղծագործել: Եթե հոգեպես տառապեին, վատ պայմաններում լինեին, չէին կարող այսօր նման աշխատանքներ ներկայացրել: Նրանք վստահ կանգնած են հայրենի հողի վրա, հաստատվել են այստեղ»,-Փախստականների համաշխարհային օրվան նվիրված «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով միջոցառմանը լրագրողներին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նշենք, որ միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված են սիրիահայերը աշխատանքները: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ ՓԳՀ-ն Օքսֆամ կազմակերպության հետ համատեղ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում:
Նախարարի խոսքով, նման միջոցառումների միջոցով փորձում են նախ հասարակությանը ներկայացնել սիրիահայերի աշխատանքները, կապ հաստատել հենց Հայաստան տեղափոխված սիրիահայերի միջև. «Փոքրիկ բիզնես ցանց է ստեղծվում՝ մեկը մյուսին օգտակար, մեկը մյուսին հզորացնելու, ուժեղացնելու համար»:
«Բնական է, որ այս ամենին հասնելու համար անցել են որոշակի բարդ ճանապարհ, մինչև հարմարվել են մեր պայմաններին: Կարող ենք ասել, որ սիրիահայերի ինտեգրման գործընթացը մեր երկրում գրեթե ավարտված է՝ կրթության, սոցիալական, առողջապահության, մշակութային ոլորտներում: Երևի միակ խնդիրը, որ դեռ բոլորն ունեն, իրենց սրտին և հոգուն հարազատ աշխատանքն է: Եթե այս հարցն էլ կարգավորվի, նշանակում է, որ կարողացել են լուծել գլխավոր խնդիրը՝ ունեն աշխատանք, ունեն ապահով հայրենիք»,- ասաց նախարար Հակոբյանը:
Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքով, իրենք ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ կարողացել են նպաստել սիրիահայերի ինտեգրմանը, անցած տարվանից մասնակի փոխհատուցում են 300 սիրիահայ ընտանիքի տան վարձը՝ ամիսը 60-80 հազար դրամ:
«Այս ծրագրից հիմնականում օգտվում են ամենախոցելի և անապահով ընտանիքները»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը կլինի շարունակական:
Սիրիահայերը նույնպես կարևորում են նման ցուցահանդեսները՝ նշելով, որ այսպես կարողանում են ավելի լայն շրջանակների ներկայացրել իրենց ապրանքը, նաև գտնել գործընկերներ:
Նշենք, որ ցուցահանդես- վաճառքը գործում է Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում մինչև ժամը 18:00-ն: Ներկայացված ձեռագործ տարբեր աշխատանքներ, արծաթե իրեր, քաղցրավենիք և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր գլխավորը սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրն է . Հրանուշ Հակոբյան
- Սիրիայում դեռևս 17-20 հազար հայ կա. Սարմեն Բաղդասարյան
- Դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը Հալեպի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ
- Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել. Հալեպահայ քույրեր
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
- Հալեպի հայկական որոշ թաղամասերի ռմբակոծություններում առկա է թուրքական ձեռագիրը. Արմեն Պետրոսյան
- Հալեպն աշխարհից օգնություն է կանչում. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան