Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:
Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:
Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: