Զբոսաշրջությունն Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու կարևոր միջոցներից մեկն է. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախոևմ զբոսաշրջոևթյան զարգացմանն առնչվող հարցերին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաև հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու և Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարևոր միջոցներից մեկը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան