Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են աճել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 4,15%-ով՝ հասնելով 48,13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն աճել են 4,43%- ով՝ հասնելով բարելի համար 49,28 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում