Կրթված ու հայրենասեր սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է. Արցախի նախագահ
Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների և նրանց ուսուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին և դրամական պարգևներ ուսուցիչներին:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան և այստեղ առկա խնդիրների լուծումը միշտ եղել է ու կլինի մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ կրթված ու հայրենասեր սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան