Օլիմպիական խաղերից առաջ Ռիո դե Ժանեյրոն հայտարարել է ծայրահեղ տնտեսական վիճակի մասին
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգի իշխանությունները հայտարարել են արտակարգ տնտեսական դրության մասին: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, հիշեցնլոլ, որ մի քանի ամիս անց այստեղ նախատեսված է անցկացնել Օլիմպիական խաղերը: Այդ երկրի ղեկավարությունը խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել:
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսական ծանր վիճակի պատաճառով չեն կարողանում իրականացնել Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի անցկացման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Տարածած փաստաթղթում նշված են արտակարգ միջոցառումները, որոնք թույլ կտան խուսափել անվտանգության, առողջապահության, կրթության, տրանսպորտի ու շրջակա միջավայրի ոլորտներում կոլապսից:
Աղբյուրը նշում է, որ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյ ֆինասկան դրությունը հասավ վատագույնի, բյուջեի դիֆիցիտը կազմել է 5.56 մլրդ դոլար: Հունիսի 15-ին Fitch միջազ վարկանիշային գործակալությունը նվազեցրել է երկրի վարկային ցուցանիշը՝ B- -ից հասցնելով B+-ի: