ԱՄՆ-ն վերջին անգամ զգուշացրել է Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու բացասական հետևանքների մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը վերջին անգամ զգուշացրել է Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու բացասական հետևանքների մասին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, միջազգային հիմնադրամի անդամների և Բրիտանիայում անցկացված խորհրդակցություններից հետո հրապարակված հատուկ հաշվետվությունում զետեղվել են բրիտանական և եվրոպական երկրների տնտեսությունների վրա այս քայլի հետևանքով ծառացած հնարավոր ռիսկերը:
Մասնավորապես ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորության մեծացմանը զուգահեռ կառույցը, այդուամենայնիվ, չի փոփոխել բրիտանական տնտեսության վերաբերյալ՝ ավելի վաղ արված կանխատեսման ցուցանիշները: Մասնավորապես 2016թ.-ին սպասվում է Բրիտանիայի ՀՆԱ-ի 1.9% աճ, իսկ 2017թ.-ին 2.2% աճ: Հաշվետվության մեջ մասնավորապես նշվում է, որ պահպանելով աշխարհում ամենահզոր տնտեսություններից մեկի կարգավիճակը բրիտանական տնտեսությունը ԵՄ կազմում երկրի կարգավիճակի շուրջ անորոշության պատճառով դանդաղեցրել է իր աճը:
Ըստ հաշվետվության հեղինակների, եթե դաշինքի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չկայանա, ապա տարվա վերջում տնտեսական աճի ապահովման լավ հնարավորությունը կպահպանվի:
ԵՄ կազմից դուրս գալու հետևանքով հարվածի տակ կհայտնվեն երկրի ֆինանսական շուկաները, կխաթարվեն եվրոպական ընդհանուր շուկայի հետ բազմամյա առևտրային հարաբերությունները: Նոր առևտրային հարաբերությունների ստեղծումն իր հերթին կպահանջի որոշակի ժամանակ: Այս ամենի հետևանքով Միացյալ թագավորության իշխանություններին և Անգլիայի բանկին դժվար կլինի կյանքի կոչել նախապես նշված ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան