Երևանում անցկացվելու է «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողով
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանում հունիսի 22-24-ը անցկացնելու է միջազգային գիտաժողով՝ «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Մատենադարանից:
Այն կազմակերպում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանը», Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան և Բյուզանդագիտության հայկական ազգային կոմիտեն:
Ելույթներով հանդես են գալու հայ, նաև արտասահմանցի մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ղրիմից: