«Ուկրաինան կրակների մեջ» վավերագրական ֆիլմը Իտալիայի կինոփառատոնում ճանաչվել է լավագույնը
Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինան կրակների մեջ» վավերագրական ֆիլմը Իտալիայի Թաորմինա քաղաքում կայացած փառատոնում ճանաչվել է լավագույնը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ֆիլմում, որը նկարահանել է ԱՄՆ քաղաքացիության ունեցող ուկրաինացի Իգոր Լոպատենկոն, Սթոունը հանդես է եկել ոչ միայն համապրոդյուսեր, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել հենց նկարահանումներին, հարցազրույց է վերցրել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, այնպես էլ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից:
«Իրականում հարցերը պատրաստել էր ռեժիսոր Իգոր Լոպատենկոն, ով ծնվել է Ուկրաինայում և շատ լավ հասկանում է իրավիճակից, չնայած նրան, որ հետո նա եկել է ԱՄՆ և ստացել ԱՄՆ քաղաքացիություն»,- ասել է Սթոունը:
Խոսելով այն մասին, թե, ըստ նրա, ինչպիսին է Վ.Պուտինը, հայտնի ռեժիսորն ասել է. «Ես գտնում եմ, որ Պուտինը ուկրաինական հարցի հետ կապված գիտի ամեն ինչ և պատրաստված է, նա որևէ հարցից չհրաժարվեց»:
«Ուկրաինան կրակների մեջ» ֆիլմը ներկայացնում է 1941-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածի Ուկրաինայի պատմությունը: Համացացում է հայտնվել ֆիլմի թրեյլերը, որը սկսվում է 2014 թ. փետրվարին Կիևի Մայդանում նկարահանված կադրերով:
Սթոունը նկարահանել է ֆիլմեր քաղաքական սուր թեմաներով, նրա ֆիլմերի հերոսները եղել են նախագահներ Ռիչարդ Նիկսոնը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշ-կրտսերը: Բացի այդ, նրա վերջին ֆիլմը եղել է ԱՄՆ հատուկ գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, որի շնորհանդեսը նախատեսվում է ԱՄՆ-ում այս տարվա սեպտեմբերի 16-ին: