Ավստրալիաի, Չինաստանի և Մալազիայի ներկայացուցիչները քննարկելու է կորած Boeing-ի հետագա որոնման հետ կապված հարցեր
Ավստրալիայի, Չինաստանի և Մալազիայի ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում խորհրդակցություն են անցկացնելու՝ քննարկելու ավելի քան երկու տարի առաջ կորած Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-ի որոնողական հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի, օրերս Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բրուրոյի ներկայացուցիչները հայտնել էին, որ Boeing-ի որոնողական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն օգոստոսին: Որոնումների ընդհանուր տարածքը կազմել է մոտ 120 հազար քմ: Ներկա պահին արդեն հետազոտվել է 105 հազար քմ-ն:
Մալազիական Boeing-ը 2014 թ. մարտի 8-ին թռիչք է իրականացրել դեպի Պեկին: Թռիչքից երկու ժամ անց անձնակազմի հետ կապը կտրվել է, ռադարների տեսադաշտից կորել է ինքնաթիռը:
Նախորդ տարվա սկզբին Մալազիայի իշխանությունները խոստովանել էին, որ «ինքնաթիռն աղետի է ենթարկվել, ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ՝ 239 հոգի, մահացել են»: