«Առողջ հղիություն, երջանիկ մանկություն» կարգախոսով փառատոնը մեկնարկեց
Ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի և դաստիարակության հարցում աջակցելու նպատակով Երևանում մեկնարկեց «Կոալա»` հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը: «Առողջ հղիություն, երջանիկ մանկություն» կարգախոսով միջոցառմանը կամավոր կերպով միացել են մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ, լոգոպեդ, դիետոլոգ, հետծննդաբերական վերականգման, քաշի կարգավորման, և մանկական սնուցման մասնագետներ, ովքեր իրենց զեկույցներով և խորհուրդներով կօգնեն ապագա և նորաթուխ մայրիկներին:
Փառատոնի աջակիցներից է ՄԱԿ-ի մանկական հիմանդրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որը միջոցառման ընթացքում փառատոնի այցելուներին գրականության միջոցով տեղեկատվություն կտրամադրի մինչև 2-3 երեք տարեկան երեկաների խնամքի և սնուցման մասին:
«Որոշեցինք միանալ այս փառատոնին, քանի որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է հղի կանամց և երեխաների խնամքը և առողջությունը, ինչպես նաև իրավունքների պաշտպանությունը: Փառատոնի ընթացքում մեր տաղավարում ներկայացված գրականությունը կնվիրենք այցելու մայրիկներին և հղի կանանց, որի միջոցով նրանք կծանոթանան կերակրման և հատկապես կրծքով կերակրելու կարևորության մասին, ինչպես նաև կտրամադրենք հավելյալ սննդի բաղադրատոմսեր, որոնք կարելի է երեխաներին տալ վեց ամսականից հետո»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առողջապահության ծրագերի աշխատակից Հասմիկ Ալեքսանյանը:
«Կոալա» փառատոնի հեղինակ, «Ինդիգո» մանկական ակումբի հիմնադիր Իրինա Փահլևանյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնից հետո պլանավորում են հետադարձ կապ պահպանել այցելուների հետ, իսկ միջոցառումը ցանկանում են դարձնել ամենամյա:
Նշենք, որ «Կոալա» փառատոնն անց է կացվում ՀՀ նկարիչների միության շենքում՝ հունիսի 18-19-ին: