Թորբյորն Յագլանդ․ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հակամարտության լուծման մանդատ չունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանեց պատգամավորների հարցերին։
ԵԽ գլխավոր քարտուղարին հարց ուղղեց Ադրբեջանի պատգամավոր Գանիրա Փաշաևան անդրադարձավ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին՝ նշելով, թե բանաձևի ընդունումից հետո Հայաստանը ոչ մի քայլ չի կատարել և «տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են զրկված լինել ջրից» և հարց ուղղեց, թե որպես գլխավոր քարտուղար ինչ կարող է նա անել՝ «այս հումանիտար աղետը վերացնելու համար»։
Թորբյորն Յագլանդը հարցին պատասխանեց շատ կարճ և կրկնելով բազմիցս արտահայտած խոսքերը՝ ասելով․«Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում դերակատարում չունի։ Այն պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրանք չեն ցանկանում որևէ այլ արտաքին միջամտություն, և մենք պետք է հարգենք այդ որոշումը։ Սակայն, եթե մեզ խնդրեն մեր ներդրումն ունենալ այս հարցում, ապա, իհարկե, մենք պատրաստ ենք։ Հակառակ դեպքում չենք ցանկանում խնդիրներ ստեղծել»,-ասաց Թորբյորն Յագլանդը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան