Սարգսյան-Ալիև հանդիպումը կմոտեցնի ղարաբաղյան հարցում համաձայնության ձեռքբերումը. Ուորլիք
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքի համար: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում երկուշաբթի գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նշենք, որ այսօր` հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ առանձին հանդիպումները, ինչից հետո կայանալու է եռակողմ հանդիպում:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի այսօրվա հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության հաստատմանը և պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքի համար», - գրել է Ուորլիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին