Հասարակություն 14:34 20/06/2016 Հայաստան

«Մենք կանգնած ենք փախստականների կողքին». այսօր փախստականների համաշխարհային օրն է

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչ այսօր համաշխարհային տեղահանումների թիվը մնում է ամենաբարձր մակարդակի վրա` տալով աշխարհում տիրող իրավիճակի մասին մի տագնապալի պատկեր: Այս մասին այսօր Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

Նրա խոսքերով՝ ներկայումս աշխարհում ավելի քան 60 միլիոն բռնի կերպով տեղահանված անձ կա. դրանց թվում են փախստականները և ներքին տեղահանված մարդիկ:

Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ աշխարհում առկա մի շարք համաշխարհային թեժ կետերից միայն մեկը` Սիրիայում տիրող հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայաստանի վրա: Այլ կոնֆլիկտները նույնպես ազդում են Հայաստանի վրա, սակայն ավելի քիչ չափով:

«Արդեն հինգ տարի է, ինչ շարունակվում է Սիրիայի հակամարտությունը, և չնայած միջազգային հանրության վերսկսած և ընդլայնված ջանքերին, դեռևս չկա խաղաղության տեսլական: Փոխարենը վերջերս Հալեպում տեղի ունեցած մարտական գործողությունները հանգեցրին նոր տառապանքների և զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում:  Դրանց թվում են նաև հայկական ծագում ունեցող շատ մարդիկ: Իսկ դա նշանակում է, որ սիրիական հակամարտության գոտիներից մարդկանց փախուստը շարունակվում է»,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը:

Ըստ նրա՝ ՀՀ կառավարության տվյլաներով Սիրիայից Հայաստան է եկել 20 հազար սիրահայ: Կառավարության տվյալների համաձայն՝ 16 հազարը շարունակում են ապրել Հայաստանում, բայց ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ այդ թիվը կազմում է 14-15 հազար: «Մեր ՀԿ գործընկերները զեկուցել են, որ մոտ 550 կարիքավոր սիրիահայեր էլ ֆինանսական աջակցություն են խնդրել Հայաստան տեղափոխվելու համար: Մենք ակնկալում էինք, որ ամռան սկզբին որոշ մարդիկ կժամանեին Հայաստան, բայց դեռ ոչ մեկ չի եկել: Հայաստան գալը դառնում է ավելի դժվար, չկան ուղիղ չվերթներ, միակ ճանապարհը Լիբանանն է, սակայն այնտեղ միայն կարող են հասնել համապատասխան փաստաթղթեր ու տոմսեր ունեցող անձինք: Վստահեցնում եմ, որ ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, նրանց ժամանելուն պես, պատրաստ են առաջարկելու նախնական մարդասիրական օգնություն, այդ թվում՝ տրամադրել բնակարանների վարձի մասնակի փոխհատուցման գումար»,- նշեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը:

Քրիստոֆ Բիրվիրի խոսքերով՝ 5 տարի առաջ Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայերը հիմնականում բարձր և միջին խավից էին, նրանք իրենց մեքենաներով կամ ֆինանսական միջոցներով էին գալիս, բացի այդ, իրենց հետ բերում էին փոքր սարքավորումներ, որոնցով կարող էին բիզնես սկսել: «Եւ դա ստեղծել է այն թերի կարծիքը, որ Սիրիայից տեղահանված բոլոր հայերը հարուստ են: Իհարկե նրանց մեջ կան հարուստներ, բայց վերջին շրջանում Սիրիայից Հայաստան ժամանողները գտնվում են չափազանց ծանր վիճակում և աջակցության կարիք ունեն»,- ընդգծեց  Քրիստոֆ Բիրվիրը:

Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը նույնպես պատճառ դարձավ նոր տեղահանության: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերից են: Ըստ Քրիստոֆ Բիրվիրի՝  նրանցից շատերն ունեն հատուկ կարիքներ, կան հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ: 

«Տեղահանված ընտանիքների մեծամասնությանը հյուրընկալել են իրենց հարազատները կամ ընկերները, որոնք նույնպես  ունեն սոցիալական խնդիրներ:  Մենք տպավորված էինք համայնքների կողմից ցուցաբերված հյուրընկալության բարձր մակարդակով և տեղահանված անձանց նկատմամբ ցուցաբերված աջակցությունից: Դժվար է տեսնել 6 հոգանոց ընտանիքի, որն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, բայց իր տունն է ընդունում ևս 12 հոգու, որոնք եկել են Արցախից:  Այդ առիթով ցանկանում եմ  իմ խորին երախտիքը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերել և դեռևս շարունակում են օգնել այդ մարկանց»,- նշեց Քրիստոֆ Բիրվիրին:

Նրա խոսքերով՝ ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ համագործակցելով Միգրացիոն պետական ծառայության և Սոցիալական պաշտպանության միությունների հետ աշխատել են  տեղահանված անձանց ինքնության հաստատման և գրանցման ուղղությամբ: Տեղական իշխանությունների, ՀԿ-ների և կամավորներին օգնությամբ մշակել են աջակցության ծրագիր, որի շրջանակներում փոքրիկ դրամական աջակցություն է տրամադրվել  ԼՂ-ից տեղահանված 400 ընտանիքի (1429 անձ) հրատապ կարիքները հոգալու համար: «Հարկ է նշել, որ մեծ թվով տեղահանված անձինք վերադարձել են կամ պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայրեր, և այս առիթով ՄԱԿ ՓԳՀ-ն անհրաժեշտ է համարում շեշտել, որ պետք է հարգել կամավոր վերադարձելիությունը: ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ կապ է պահպանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, որպեսզի ԼՂ վերադառնալուց հետո նրանց աջակցություն տրամադրվի»,- ասաց  Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը:

Քրիստոֆ Բիրվիրինը նշեց նաև, որ 2015թ. Փախստականի համաշխարհային օրվանից հետո էական առաջընթաց է գրանցվել Փախստականների մասին ՀՀ օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ: «Փախստականների և ապաստանի մասին»  օրենքի մեջ կարևոր փոփոխությունները ուժի մեջ են մտել 2016թ. հունվարին: Այժմ կարևոր է համարվում սահուն կերպով անցնել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը: ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է հայտնում, որ Միգրացիոն պետական ծառայությունը ներգրավվել է ինտեգրման ռազմավարության մշակման գործում: Հատկանշական է, որ ռազմավարության նախագիծը կքննարկվի և կամփոփվի համապատասխան պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի կողմից` նպատակ ունենալով ընդգծել վերջիններիս դերը որպես ռազմավարության համահեղինակ, ներդաշնակեցնելու մոտեցումները, օգտագործելու համագործակցությունը և ձեռք բերել դոնորների աջակցությունը:

Ըստ նրա՝ ՄԱԿ ՓԳՀ-ն ի սկզբանե աջակցել է նախաձեռնությանը և պատրաստ է աջակցելու խորհրդատվական և ամփոփման գործընթացին:

Քրիստոֆ Բիրվիրթը, ներկայացնելով Փախստականի օրվա այս տարվա կարգախոսը` «Մենք կանգնած ենք փախստականների կողքին», նկատեց, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փախստականներն իրենց կարգավիճակի նկատմամբ փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն: Նա, մասնավորապես, նշեց ինտեգրման մարտահրավերների մասին, որոնց բախվում են ազգությամբ ոչ հայ փախստականները:

Կոչ անելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին անդրադառնալ փախստականների խնդիրներին` նա նշեց, որ պետք է ներկայացնել ինչպես նրանց ինտեգրմանն առնչվող հարցերը, այնպես էլ հաջողված պատմությունները: «Աջակցելու, համերաշխությունն արտահայտելու, փախստականների կողքին կանգնելու ուղիները բազմաթիվ են: Այս շարքերում են այն ընտանիքները, ովքեր հյուրընկալում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրենց բարեկամներին, այն հարևանին, ով հարևանությամբ բնակվող Սիրիայից կամ մեկ այլ երկրից տեղահանված փախստական ընտանիքին օգնության ձեռք է մեկնում: Այն բարերարին, ով անվճար կամ ցածր վարձակալության վճարով տրամադրում է իր բնակարանը: Այն ուսանողին, ով ուղղորդում է իր սիրիահայ համակուրսեցուն հայաստանյան կրթական այս կամ այն հաստատությունը: Հասարակական կազմակերպությունների այն ակտիվիստներին, դպրոցների ուսուցիչներին ու տնօրեններին, ովքեր դյուրացնում են տեղահանված երեխաների մուտքը դպրոց»,-ընդգծեց Բիրվիրթը:

Նա նաև կոչ արեց, որ յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով և միջոցներով շարունակի մարդասիրական ներգրավվածությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}