Հալեպից մարդկանց նոր արտահոսք է սպասվում դեպի Ավստրալիա. «Արևելք»
Հալեպահայերի նոր արտահոսք է սպասվում դեպի Ավստրալիա: «Արևելքի»-ի հաղորդմամբ, վերջին շաբաթներին մեծ թվով հալեպահայեր իրենց ընտանիքներով դիմել են ՄԱԿ-ի գաղթականների գրասենյակ, որտեղ փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո դիմելու են Բեյրութում գտնվող Ավստրալիայի դեսպանություն:
Ըստ աղբյուրի, Հալեպում խուճապային տրամադրություններ չկան, բայց վերջին շրջանում քաղաքում տիրող իրավիճակի և սղաճի պատճառով քիչ չեն այն հալեպահայերը, ովքեր պատրաստվում են վերջնականապես լքել իրենց ծննդավայրը և հեռանալ դեպի Ավստրալիա:
Արդեն հինգ տարի է Սիրիայում պատերազմ է: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շուրջ 18 միլիոն մարդ է ապրում, 7 միլիոնը տեղահանվել է: Սիրիայում մինչև պատերազմը բնակվել է 80 հազար հայ: Պատերազմական այս տարիներին նրանց մեծ մասը լքել է Սիրիան՝ տեղափոխվելով Հայաստան, Լիբանան, Հորդանան, աշխարհի տարբեր երկրներ: 17-20 հազար սիրիահայ դեռևս Սիրիայում է:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայ Լևոն Քեոշկերյան. Եթե օրվա հացը հանգիստ ճարվի, Հայաստանից լավ տեղ ամբողջ աշխարհում չկա
- Հալեպի կյանքը պետք է մոռանանք. Անի Արթինյան
- Սիրիահայ Շանթ Խայալյանն իր արտադրանքի նմուշներն ուղարկել է Ռուսաստան
- Սիրիայում դեռևս 17-20 հազար հայ կա. Սարմեն Բաղդասարյան
- Դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը Հալեպի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ
- Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել. Հալեպահայ քույրեր
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
- Սիրիահայ ուսուցչուհի. Ուզում են Հալեպը դատարկել հայությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին