Մեկնարկել է iPhone 7–ի արտադրությունը
Թայվանյան Pegatron ընկերությունը սկսել է iPhone 7–ի արտադրությունը: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնել է OnLeaks-ը, գրում է Գազետա.ռու-ն:
Բացի այդ, նշվում է, որ հավանաբար նոր սմարթֆոնների հավաքումը կիրականացնի նաև Foxconn ընկերությունը: Ենթադրվում է, որ նոր սմարթֆոնը կներկայացվի աշնանը:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ նոր iPhone 7-ը հնարավոր է ստանա SIM քարտի համար երկրորդ սլոտ: Բացի այդ, ի հեճուկս որոշ խոսակցությունների, iPhone 7–ն, ամեն դեպքում, կունենա ականջակալերի 3.5–միլիմետրանոց անցք: