Դավիթ Հարությունյան. ԸՕ-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչումը պահանջում է 12-13 մլն եվրո
Ընտրական օրենսգրքում լրացուցիչ մեխանիզմեր ներդնելու շուրջ ձեռք բերվածը քաղաքական համաձայնություն է: Արմենիա ՀԸ բանաձև հաղորդման ժամանակ հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե ինչի համար են նոր մեխանիզմները, թվում էր, թե նոր ԸՕ-ն ունի բավականաչափ մեխանիզմեր՝ ընտրական գործընթացն ավելի լավը դարձնելու, քան նախորդն էր, Հարությունյանը պատասխանել է. «Եթե ընտրական գործընթացի մասին խոսենք, ապա գործող օրենսդրությունն ուներ 99 տոկոս արդյունավետություն, այս փոփոխություններով այն կունենա 99,9 տոկոս արդյունավետություն: Այսինքն՝ տարբերությունն աննշան էր, բայց ավելի կարևոր է քաղաքական համաձայնությունը»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խոսքով, այս համաձայնությունը նախատեսում է շատ ավելի նյութական ներդրում` ինչը նախատեսված չէր պետական բյուջեով: Ենթադրվում է, որ դոնոր կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները աջակցելու են այս մեխանիզմի կիրառմանը:
«Կոպիտ գնահատականով՝ մոտ 12-13 միլիոն եվրո լրացուցիչ ծախս է նախատեսվում այս համաձայնությունը կյանքի կոչելու համար: Հիմա եթե մենք դա կյանքի կոչեցինք, ապա դա պետք է արվի հետևայալ ձևով, ԸՕ-ում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի դեռ մենք չունենք հստակ երաշխիք, որ այդ գումարները տրամադրվելու են: Ամենայն հավանականությամբ կսկսենք փոփոխել ԸՕ-ը հետևյալ ձևով` այլընտրանքային երկու մեխանիզ կնախատեսենք, որ եթե լինի ոչ բյուջետային ֆինանսավորում, ապա կգնանք այս ճանապարհով, եթե՝ ոչ, ապա կպահպանվի այն մեխանիզմը, որն այսօր ամրագրված է ԸՕ-ով»:
Հարությունյանի խոսքով, եթե հուլիսի 1-ին չունենանք վերջնական լուծումները, որ գնում ենք այս ճանապարհով, կնշանակի կգնանք հին ճանապարհով, կշարունակենք կյանքի կոչել գործող ընտրական օրենսգիրքը:
«Եթե ենթադրենք, որ 10 օրվա ընթացքում դրանց հետո լուծումները լինեն, ապա կնայենք՝ հնարավո՞ր է արդյոք կյանքի կոչել, որովհետև յուրաքանչյուր օր անգնահատելի ժամանակ ենք կորցնում, յուրաքանչյուր օր ավելի դժվարեցնում է այս մեխանիզմները կյանքի կոչելը»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը ավելի որակյալ է. Շարմազանով
- Աշխատանքը հեշտ չէր, բայց արդյունքն անգնահատելի է. Դավիթ Հարությունյան
- ՄԻՊ-ը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին
- 2017-ին կունենանք շատ բարձր մակարդակի ընտրություններ. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան