Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է. Նալբանդյան
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն՝ ասաց, որ նախագահների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացույցչի թիմի ընդլայնման վերաբերյալ:
«Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ, որովհետև, փաստորեն, իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում խոչընդոտել էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: ...Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական: Հենց այս օրերին էլ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր զինատեսակների ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ»,-ասաց Նալբանդյանը:
ԱԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով բանակցությունները շարունակելու Հայաստանի հանձնառությունը: «Պատահական չէր, որ նախագաների հանդիպման եզրափակիչ մասում եռանախագահները հրավիրվեցին մասնակցելու դրան, և Հայաստանի Հանրապետության նախագահն առանձին հանդիպում ունեցավ` եռանախագահներին ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,-հավելեց Էդվարդ Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին