Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը
Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ Զամոսկվորեցկի դատարանի կայացրած վճռի օրինականությունը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի ապրիլի 14-ի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ:
«Դատարանը հունիսի 22-ին կքննի Հայրապետյանի պաշտպանների բողոքը»,- ասել են դատարանի մամուլի ծառայությունից:
Հետաքննության վարկածով՝ Լ. Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել` նրա որդու նկատմամբ մեղադրանքը մեղմելու նպատակով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին, երբ Նիցցայից մեկնել էր Մոսկվա: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր Հայրապետյանին՝ ուրիշի գույքը յուրացնելու մեղադրանքով: Մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել Իզմեստևի ցուցմունքը: Որոշ ժաանակ անց խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով, իսկ 2015 թ սեպտեմբերից նախաքննական մարմնի որոշմամբ Հայրապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել էր ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, քանի որ ավարտվել էր օրենսդրությամբ սահմանված կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը:
Հարակից հրապարակումներ`
- Գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
- Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հայրապետյանի համար
- Լևոն Հայրապետյան. Ես մեղավոր չեմ
- Լևոն Հայրապետյանը ազատվել է տնային կալանքից
- Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրանքը և վերադարձրել է գործը
- Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը
- Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում