Մեկնարկեց Սարգսյան-Պուտին հանդիպումը
Սանկտ Պետերբերուգում քիչ առաջ մեկնարկեց Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:
«Կոնստանտինովսկի պալատում մեկնարկեց ՀՀ և ՌԴ Նախագահների հանդիպումը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով սպասվող հանդիպմանը, ասել էր.
«ՌԴ նախագահի բանակցությունները իր գործընկերներ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հեշտ չեն լինելու: Ներկա պահին հիմնական խնդիրն է՝ ապահովագրվել ռազմական գործողությունների չվերսկսումից և թույլ չտալ, որ Ղարաբաղի շուրջ բռնության բռնկումից առաջ իրականացված աշխատանքները ի չիք դառնան»:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Սարգսյան-Ալիև-Պուտին բանակցությունները հեշտ չեն լինելու
- ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության թեմայով Սանկտ Պետերբուրգում գագաթաժողով է նախատեսվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին