ՀՀ նախագահ. Ակնկալում եմ, որ մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները
«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն՝ իրենց գործողությունները համահունչ են դարձնում 94 և 95 թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին»,-այս մասին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիք ունի Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից։
«Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,-ասել է երկրի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Սարգսյան-Պուտին հանդիպումը
- Պեսկով. Սարգսյան-Ալիև-Պուտին բանակցությունները հեշտ չեն լինելու
- ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության թեմայով Սանկտ Պետերբուրգում գագաթաժողով է նախատեսվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին