Շառլ Ազնավուրը և Արա Մալիկյանը ելույթ են ունենալու Բարսելոնայում
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հունիսի 25-ին համերգով հանդես է գալու Բարսելոնայում: Այս մասին տեղեկացնում է երգչի ֆեյսբուքյան էջը։ Համերգը կայանալու է Բարսելոնայի երաժշտական փառատոնի (Festival Jardins de Pedralbes ) շրջանակում:
Փառատոնի պաշտոնական կայքի համաձայն, այն մեկնարկել է հունիսի 11-ին և կշարունակվի մինչև հուլիսի 16-ը:
Փառատոնի շրջանակում հունիսի 30-ին ելույթ է ունենալու լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանը (1968թ. Բեյրութ): Նա այժմ բնակվում է Մադրիդում: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ: Ջութակահար Արա Մալիկյանն իր կարիերայի 15 տարիների ընթացքում ավեի քան 4000 համերգ է ունեցել ամբողջ Իսպանիայում:
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (1924 թ. Փարիզ) շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է: Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին