«Մրգերով համար»՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 24-25-ին ներկայացվելու է ռուս դրամատուրգ Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Բեմադրությունն իրականացրել է երիտասարդ բեմադրիչ Նոռա Գրիգորյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին թատրոնից:
«Երկարատև քննարկումներից հետո որոշեցինք բեմադրել Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Այստեղ կան գունեղ կերպարներ, ինչը շատ կարևոր է նաև դերակատարի համար, քանի որ հնարավորություն կա ինչ-որ բան հորինելու՝ էլ ավելի գունեղ կերպարը դարձնելու համար: Որոշ լուծում-առաջարկներ, ընդունվեցին և, յուրովի մատուցմամբ, տեղ գտան ներկայացման մեջ: Սիրում եմ ազատ թողնել դերակատարին՝ կերպարն, այսպես ասած, գտնելու հարցում: Ներկայացումը շատ զվարճալի է ստացվել, չկա գռեհիկ հումոր»,- ասել է բեմադրիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում