Ղազախստանի արտգործնախարարը Ակտոբի ահաբեկչության մեջ մեղադրել է ԻՊ-ին
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Ելենա Իդրիսովը հայտարարել է, որ Ակտոբում հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» առաջնորդը կոչ էր արել Իսլամական աշխարհի սուրբ Ռամադան ամսվան ընդառաջ ամբողջ աշխարհում բռնի գործողություններ կատարել, - գրում է «Գազետա.ռու»-ն:
«Այո, մենք հաստատել ենք, և իրավապահ մարմինները հասարակությանը տեղեկացրել են այն մասին, որ ԻՊ-ի այսպես կոչված առաջնորդ Ադնանը համացանցի միջոցով իրեն հետևողներին կոչ է արել ակտիվ ահաբեկչական գործողություններ իրականացնել սուրբ Ռամադան ամսվան ընդառաջ և ընթացքում»,-ասել է նա:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Կասիմովն էլ հայտարարել էր, որ Ակտոբում ահաբեկչություն իրականացնողները ցուցումներ են ստացել Սիրիայի ահաբեկիչներից:
Հարակից հրապարակումներ`
- Ակտոբի ահաբեկիչ-զոհերի ցուցակում ընդգրկված քաղաքացին հերքել է իր մահվան մասին լուրերը
- Ակտոբում գրոհայիններ են ոչնչացվել
- Ակտոբում զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն կտրամադրեն
- Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին