
Պեսկով. Սարգսյան-Ալիև-Պուտին բանակցությունները հեշտ չեն լինելու
ՌԴ նախագահի բանակցությունները իր գործընկերներ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հեշտ չեն լինելու: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բանակցությունները, բնականաբար, դժվար են լինելու: Ներկա պահին հիմնական խնդիրն է՝ ապահովագրվել ռազմական գործողությունների չվերսկսումից և թույլ չտալ, որ Ղարաբաղի շուրջ բռնության բռնկումից առաջ իրականացված աշխատանքները ի չիք դառնան»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Վերջինս նաև հավելել է, որ այդ պատճառով այսօր ծանր աշխատանքային օր է սպասվում: