Սերժ Սարգսյան. Հայաստանը Ղարաբաղի խնդրի կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհի կողմնակիցն է
Սանկտ Պետերբուրգում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների շարքը, որոնց ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Փոխանցում ենք «LIFE новости»-ի հաղորդումը այս մասին:
Երեք երկրների նախագահների խորհրդաժողովը սկսվել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումից: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այն ուշադրության և ջանքերի համար, որոնք ՌԴ ղեկավարը հատկացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Մեր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին՝ մենք ցանկանում ենք, որ հիմնահարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սակայն, ցավոք սրտի, միայն մեկ կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում, և հրաշալի կլիներ, թե այսօր մենք կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրականացման հարցում, որոնք ձեռք ենք բերել նախկինում»,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես նշում է սկզբնաղբյուրը՝ այդ պայմանավորվածությունների թվում է նաև հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնինը խոստացել է քննարկել խնդրին առնչվող բոլոր հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին