Առաջին տիկինը խոստացել է Արման Լազգիյանի կողքին լինել
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգյանն այսօր հանդիպել է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված և այժմ Համբուրգի կլինիկայում բուժում ստացող զինծառայող Արման Լազգիյանի հորը՝ Միքայել Լազգիյանին, հետաքրքրվել նրա որդու բուժման ընթացքով և խոստացել նրանց կողքին լինել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Միքայել Լազգիյանը:
«Ասաց, որ մեր կողքին է լինելու՝ բարոյապես, ֆինանսապես, պետական կառույցներով: Ես լիարժեք բավարարված եմ, խոսել եմ Արմանի ու կնոջս հետ, հայտնեցի լավ լուրը: Առաջին տիկինը շատ ոգևորեց մեզ», -փոխանցեց Լազգիյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը մեզ չի օգնել, մեզ օգնել են անհատներ. Արման Լազգիյանի հայր
- Արման Լազգիյանը սկսել է նորմալ սնվել և խոսել
- Արցախում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան